ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վարչախումբը փորձ է անում լռեցնել Էդգարի ազատ խոսքը

Վարչախումբը փորձ է անում լռեցնել Էդգարի ազատ խոսքը
22.02.2025 | 09:58

Էդգար Ղազարյանին քննադատական խոսքի համար դասական քաղաքական հետապնդման են ենթարկում։

Ընդ որում այնպիսի շինծու հոդվածով, որը ենթադրում է մինչ 5 տարվա ազատազրկում։

Վարչական վերահսկողության սահմանման միջնորդությամբ էլ մտել են դատարան։

Ակնհայտ է, որ վարչախումբը փորձ է անում լռեցնել Էդգարի ազատ խոսքը։

Բոլոր նրանք, ովքեր հասկանում են՝ ինչ է տեղի ունենում պետք է իրենց ձայնը բարձրացնեն այս աղաղակող ապօրինության դեմ։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ